Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հովիտ գյուղի գյուղապետ Ավետիք Սերոպյանը: Նրա խոսքով՝ տղան տեղում մահացել է:

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` գյուղի վարչական տարածքում: Ժամը 17:15-ի սահմաններում էր, երբ 13-ամյա Ռոբերտ Ավագյանն իր հորեղբոր որդու հետ վերադառնում էր տուն: Նրանք գառները տարել էին սարն արածեցնելու: Տուն վերադառնալու ճանապարհին 300-400 մետր էր մնացել ու դեպքը տեղի է ունեցել»,- պատմել է գյուղապետը։

Նրա խոսքով՝ երեխային տարել են հիվանդանոց, սակայն ուշ է եղել:

XS
SM
MD
LG