Մատչելիության հղումներ

ՊԵԿ. Կանխվել է «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանման հերթական փորձը


ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը բացահայտել է փոստով «ափիոն» թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք։

«2016թ. հուլիսի 26-ին «Հայփոստ»-ում գործող մաքսային սպասարկման կետում ՊԵԿ աշխատակիցները զննման ենթարկելով առաջին հայացքից սովորական թվացող` Հայաստանից Կանադա ոմն Հակոբ Ներսիսյանի անվամբ արտահանվող 5,85 կգ ընդհանուր քաշով ծանրոցը, պարզել են, որ առկա է կասկածելի պարունակությամբ 5,54 կգ քաշով ընդեղեն: Ծանրոցի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ «մաքսանենգ» ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով` փաթեթավորված կապույտ պոլիէթիլենային թաղանթով: Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է», - ասված է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծանրոց ուղարկողը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի է, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ՝ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը: Օգոսոտոսի 5-ին Հագոպ Դերներսեսյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն ու նույն օրը ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG