Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով այսօր ժամանել է Ադրբեջան։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների դրոշները, բարձրակարգ հյուրի պատվին կանգնեցվել է պատվո պահակախումբ։

Ռուսաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնական անձինք։

Բաքվում Պուտինը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ինչպես նաև մասնակցելու է եռակողմ գագաթաժողովին։

Նախատեսվում է, որ առաջնորդները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մտքեր կփոխանակեն Սիրիայում, Աֆղանստանում ահաբեկչության և թմրանյութերի առևտրի թեմաների շուրջ, կուրվագծեն տնտեսական համագործակցության խորացման ուղիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG