Մատչելիության հղումներ

Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով քրեական գործ է հարուցվել


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հուլիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ։

«ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խոչընդոտել են իր՝ որպես փաստաբանի, լիազորությունների իրականացմանը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 15:00-ն թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանության հիշյալ բաժին և իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով հանդիպել ոստիկանության բաժնում շուրջ 32 ժամ ապօրինի պահվող Դ. Ն.-ին», - տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն, նշելով, որ քրեական գործը հարուցվել է փաստաբանի հաղորդման հիման վրա։

XS
SM
MD
LG