Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ նախօրեին տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով 20 մարդ է զոհվել։

«Սա աղետ է: Մենք երբևէ նման բան չենք տեսել», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սկոպյեի քաղաքապետ Կոցե Տրայանովսկին:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, մայրաքաղաքում քամու արագությունը հասել է մինչև 70 կմ/ժ, իսկ ջրի բարձրությունը որոշ տեղերում հասել է մեկուկես մետրի:

Ջրհեղեղների պատճառով հարյուրավոր տներ և տրանսպորտային միջոցներ են վնասվել, իշխանությունները տարհանել են ավելի քան 1,000 մարդու։

XS
SM
MD
LG