Մատչելիության հղումներ

Հնդկաստանում Ղազախստանի նախկին հյուպատոսը մեղավոր է ճանաչվել միգրացիոն մեքենայություններ կատարելու մեջ


Հնդկաստանում Ղազախստանի նախկին հյուպատոսը մեղավոր է ճանաչվել պաշտոնավարության ընթացքում միգրացիայի հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ։

Դատարանը Ռախիմբեկովին մեղավոր է ճանաչել 2010-13 թվականներին ապօրինի բիզնես-վիզաներ շնորհելու մեջ։

Ալմաթիի դատարանը Ռաշիդ Ռախիմբեկովին 18 ամսով դատապարտել է «ազատության սահմանափակման», ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ պատիժը գործնականում չի կիրառվի։ Դատարանը նաև նախկին հյուպատոսին պարտավորեցրել է վճարել 26 միլիոն թենգե ($73,500) տուգանք:

Ռախիմբեկովը չի ընդունում իր մեղքը և պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

XS
SM
MD
LG