Մատչելիության հղումներ

Պակիստանում մահապարտ ահաբեկիչների հարձակումից 53 մարդ է զոհվել


Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քուեթա քաղաքի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 53 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։

Պայթյունին նախորդել էր հայտնի փաստաբան Բիլալ Կասիի սպանությունը, ինչից հետո փաստաբանի մարմինը բերվել էր հենց այդ հիվանդանոց։ Ընդ որում՝ հիվանդանոցի մոտ հավաքվել էին Կասիի մտերիմները՝ մեծ թվով փաստաբաններ։ Ոստիկանության տվյալներով, զոհերի մեծամասնությունը հենց փաստաբաններ էին։

Գավառի ներքին գործերի նախարար Սարֆրազ Բուգտին տեղի ունեցածը «ահաբեկչական հարձակում» է որակել, տարվում է նախաքննություն։

Որևէ ահաբեկչական խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար։

XS
SM
MD
LG