Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 20-ի


Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 20-ի, 6 մարդ համարվում է անհետ կորած, կան հարյուրավոր վիրավորներ։

Ջրհեղեղների պատճառը օգոստոսի լույս 7-ի գիշերը Սկոպյեում տեղի ունեցած փոթորիկներն են։

«Սա աղետ է: Մենք երբևէ նման բան չենք տեսել», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սկոպյեի քաղաքապետ Կոցե Տրայանովսկին:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, մայրաքաղաքում քամու արագությունը հասել է մինչև 70 կմ/ժ, իսկ ջրի բարձրությունը որոշ տեղերում հասել է մեկուկես մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG