Մատչելիության հղումներ

Բազմամարդ հանրահավաք Թուրքիայում՝ անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավիրած հանրահավաքը Թուրքիայում, 7-ը դեկտեմբերի, 2016թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավիրած հանրահավաքը Թուրքիայում, 7-ը դեկտեմբերի, 2016թ.

Անցած ամիս Թուրքիայում տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո կիրակի օրը Ստամբուլում տեղի է ունեցել իշխանություններին աջակցողների հանրահավաքը։

Հարյուր հազարավոր մարդկանց առջև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը կվերադարձվի Թուրքիա։ Նա հիմա Միացյալ Նահանգներում է։

Ստամբուլի առաջին քրեական դատարանը, հիշեցնենք, ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու որոշում է կայացրել։

Գյուլենը մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձը կազմակերպելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG