Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետն այսօր բաց կլինի ժամը 06.00-ից մինչև 20.00-ն։

Ըստ նախարարության, գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, անցակետը կրկին կփակվի:

«Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում՝ միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - փոխանցում է նախարարությունը՝ նշելով, որ երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG