Մատչելիության հղումներ

«Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերից ավելի քան մեկ տարի անց, քրեական հետապնդում է հարուցվել երկու ոստիկանների նկատմամբ


«Էլեկտրիկ Երևան»-ի ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, 23-ը հունիսի, 2015 թ․

«Էլեկտրիկ Երևան»-ի ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, 23-ը հունիսի, 2015 թ․

Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդում է հարուցել ոստիկանության փոխգնդապետի և նրա ծառայակցի նկատմամբ՝ 2015 թվականի հունիսի 23-ին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առթիվ:

ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է՝ «2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Ոստիկանության ծառայողները կասկածվում են 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել՝ ոստիկանության փոխգնդապետի և նրա ծառայակցի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG