Մատչելիության հղումներ

Ողբերգական պատահար Ֆրանսիայում, կան զոհեր


Ֆրանսիայի հյուսիսում Ռուան քաղաքի բարերից մեկում անցած կեսգիշերին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, վեցը վիրավորվել են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհվածները 18-ից 20 տարեկան երիտասարդներ են:

Ենթադրվում է, որ ներքնահարկում գործող բարի առաստաղի այրման արդյունքում թունավոր գազեր են առաջացել, ինչն էլ մարդկանց մահվան պատճառ է դարձել: «Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ, երկրի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովն այսօր ասել է, թե հետաքննություն է ընթանում, պարզելու համար ողբերգության պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG