Մատչելիության հղումներ

Այսօրվանից գործում է Հայաստան-Իրան առանց վիզային ռեժիմը


Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արխիվ
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված՝ քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի:

«Հովիկ Աբրահամյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին վստահություն են հայտնել, որ երկու հարևան պետությունների միջև առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG