Մատչելիության հղումներ

Զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով ժամեկտային զինծառայող է մահացել


Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։

ՔԿ հաղորդմամբ, վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG