Մատչելիության հղումներ

«Բարև Երևան»․ Առաջիկա ընտրությունների շեմին փորձում են ջլատել ընդդիմադիր «Ժառանգությունը»


«Ժառանգության» հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում, արխիվ
«Ժառանգության» հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում, արխիվ

Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցությունը հայտարարում է՝ առաջիկա ընտրությունների շեմին «Ժառանգությունը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունն իր գործողություններով այդ կուսակցությանը ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում:

Խմբակցության՝ այսօր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է՝ «Ժամանակն արդեն բազմիցս ապացուցել է, որ թե հասարակական, թե քաղաքական կարևոր իրադարձություններին մշտապես մասնակից է եղել «Ժառանգություն» կուսակցությունը՝ իր փոքրաթիվ անդամներով լինելով ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա արդար պահանջներն ու իրավունքները և դրա համար ենթարկվելով հալածանքների, բռնությունների, քննադատությունների:

Այս պարագայում էլ նույնը կատարվեց. քաղաքացիական անհնազանդություններին ակտիվ մասնակցելու համար ձերբակալվել և կալանավորվել են կուսակցության հանրահայտ դեմքերը՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը:

Լինելով «Ժառանգության» մասնիկն ու ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում՝ «Բարև Երևանն» իր բողոքի ձայնն է հղում ուղղորդված բռնությունների դեմ և հարց ուղղում թե ոստիկանապետին, թե պետական պատկան մյուս մարմիններին՝ ինչո՞ւ են հանիրավի ձերբակալվում «Ժառանգության» վարչության անդամներն ու ակտիվիստները: Արդյո՞ք պատճառը առաջիկա ընտրությունները չեն: «Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունն այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG