Մատչելիության հղումներ

Կյուրեղյանների մորը բերման ենթարկելու առթիվ ծառայողական քննություն է նշանակվել


Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը:

Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը:

Ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մորը՝ Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է առանց բավարար հիմքերի առկայության, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ծառայողական քննություն նշանակել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։

Քննչական կոմիտեն նման հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Նվարդ Բիլյանը այսօր արդեն երկրորդ անգամ է բերման ենթարկվել: Առաջին անգամ 58-ամյա կնոջը բերման էին ենթարկել հուլիսի 17-ին, երբ հայտնի էր դարձել, որ 2014-ին Շանթ Հարությունյանի դատավարության մեկնարկին դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրները՝ Արեգը և Սերգեյը, մասնակցել են ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը։

Ոստիկանության ուշադրության կենտրոնում է նաև Կյուրեղյանների հայրը՝ Արմենակը։ Նախկինում նա նույնպես բերման էր ենթարկվել՝ հուլիսի 17ին և 29-ին՝ կրկին սառը զենք կրելու կասկածանքով։

XS
SM
MD
LG