Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց սպանված Ավետիսյանների տանը փորձարարություն անցկացնելու միջնորդությունը


Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ

Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ

Գործող կարգի համաձայն՝ փորձարարություն անցկացնելու հարցում վճռորոշը ամբաստանյալ Պերմյակովի ցանկությունն է, եթե նա չցանկանա, ապա փորձարարություն չի անցկացվի:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական այսօրվա նիստին տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը միջնորդեց, որ մեղադրյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ փորձարարություն անցկացվի հենց սպանված Ավետիսյանների տանը: Դրա անհրաժեշտությունը նա բացատարեց հանգամանքով, որ ռուսական կողմը Պերմյակովի մասնակցությամբ փորձարարությունն անցկացրել էր ռազմաբազայի տարածքում, ոչ թե հանցագործության վայրում:

Արթուր Սաքունցը նույն միջնորդության 2-րդ կետով էլ պահանջում էր, որպեսզի փորձաքննություն անցկացվի նաև Ավետիսյանների տանն արձակված 28 կրակոցների ձայնի «լսվել- չլսվելու հարցով»: Այս միջնորդությանը տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից ոմանք միացան, ոմանք էլ որոշեցին, որ այն ենթակա է մերժման:

Գործող կարգի համաձայն՝ փորձարարություն անցկացնելու հարցում վճռորոշը հենց Պերմյակովի ցանկությունն է՝ եթե նա չցանկանա, ապա փորձարարություն չի անցկացվի: Տուժողի իրավահաջորդները հարցերի միջոցով փորձեցին պարզել, թե ինչու՞ ռուսական կողմի փորձարարությանը նա համաձայնել է, իսկ հիմա չի համաձայնում: Վերջինս ասաց՝ չի հիշում, չի կարող ու չի ցանկանում: Դատարանն էլ մերժեց միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG