Մատչելիության հղումներ

Պայթյուն Գյումրիի գազալցակայաններից մեկում, երկու մարդ տուժել է


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է, որ այսօր ժամը 12.51-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

«Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թվականին ծնված Ա. Հ.-ը և 1987 թվականին ծնված Ա. Մ.-ը: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG