Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է արել


Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխությունների մասին հրամաններ է ստորագրել:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, նշում է, որ Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից:

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:

Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG