Մատչելիության հղումներ

Մեծ քանակությամբ ռազմամթերք՝ Երևանի բնակարաններից մեկում, երկու անձ ձերբակալվել է


Լուսանկարը՝ ԱԱԾ-ի

Լուսանկարը՝ ԱԱԾ-ի

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ԱԱԾ ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

«Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6 հազար փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն», - հաղորդում է ԱԱԾ-ն՝ նշելով, որ երկու անձ ձերբակալվել է:

«Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG