Այսօր Ռիո դե Ժանեյրոյում կմեկնարկի 31-րդ ամառային Օլիմպիադան: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Ռիոյի «Մարականա» մարզադաշտում:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) փոխանցմամբ, օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10 հազար 500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի չորս շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ 8 մարզաձևերում։