Մատչելիության հղումներ

Բաթումիում Սաակաշվիլիի և Գյուլենի տեսքով խրտվիլակներ այրելուց հետո բախումներ են տեղի ունեցել


«Մեր հայրենիք» շարժման ակտիվիստները Բաթումիում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի պատկերներով խրտվիլակներ են այրել։

Ակտիվիստները հայտարարել են, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի կողմից։ Նրանք լրագրողների հետ զրույցում նաև հայտարարել են, որ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցության գրասենյակի մոտ են եկել, որպեսզի հիշեցնեն, որ «նրանց ժամանակը սպառվել է», և որ այդ կուսակցությունը այլևս իրավունք չի ունենա կրկնելու այն, ինչ տեղի է ունեցել երկրում 9 տարվա ընթացքում։

Ընդդիմադիր կուսակցության անդամները, իրենց հերթին, ակցիայի մասնակիցներին ուղղված «դավաճաններ» վանկարկումներ են հնչեցրել։

Արդյունքում տեղի է ունեցել լեզվակռիվ և ծեծկռտուք. բախումներին մասնակցել է մոտ 300 մարդ։ Միջադեպի ընթացքում ձերբակալվել է «Մեր հայրենիք» շարժման մեկ ներկայացուցիչ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

XS
SM
MD
LG