Մատչելիության հղումներ

Հայաստանցի զինծառայողները կվերապատրաստվեն ԱՄՆ-ի Կանզաս նահանգում


25 հայ զինծառայողներ մեկնում են ԱՄՆ՝ մասնակցելու վերապատրաստության դասընթացների, 4-ը օգոստոսի, 2016 թ․

25 հայ զինծառայողներ մեկնում են ԱՄՆ՝ մասնակցելու վերապատրաստության դասընթացների, 4-ը օգոստոսի, 2016 թ․

Հահաստանի զինված ուժերի 25 զինծառայողներից բաղկացած՝ «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին:

ՊՆ-ի փոխանցմամբ, դասընթացի առաջին երկու փուլերն անցկացվել են Հայաստանում: Երրորդ` ավարտական փուլի ընթացքում՝ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող երկշաբաթյա վերապատրաստության դասընթացի շրջանակում, հայ զինծառայողները կամրապնդեն սերժանտական պարտականությունների իմացության, փոքր ստորաբաժանումների ղեկավարման, սերժանտ-սպա հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները:

«Փյունիկ» խորհրդանշական դասակի կազմում ընդգրկված զինծառայողները կծանոթանան նաև ԱՄՆ զինված ուժերի սերժանտների պատրաստության ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG