Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի մարտական նռնակ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գլինկայի և Որմնադիրներ փողոցների խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է ՊՆ ինժեներասակրավորական խումբը», - ասված է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարության ինժեներասակրավորական խումբը և վնասազերծել նռնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG