Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար և կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրամիության ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովայի հետ:
ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանն ուղղված արմատական քայլերի` այդ թվում ազատ և արդար ընտրությունների անցկացման լուրջ երաշխիքների ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության և կարգավորման գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ հարցեր: