Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հարձակվել են զբոսաշրջիկների վրա, 6 մարդ վիրավորվել է


Աֆղանստան - Հերաթ քաղաքի փողոցներից մեկը, արխիվ

Աֆղանստան - Հերաթ քաղաքի փողոցներից մեկը, արխիվ

Աֆղանստանում հարձակում է իրականացվել արտասահմանցի զբոսաշրջիկների վրա, ովքեր գտնվում էին երկրի արևմտյան Հերաթ գավառում:

Աֆղանստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զբոսաշրջիկների վրա հարձակումն իրականացրել են «Թալիբան» շարժման զինյալները: «Թալիբան»-ը առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Երկրի իշխանությունները մինչ այս պահը հայտնել են վեց վիրավորների մասին, որոնցից հինգը զբոսաշրջիկներ են, վեցերորդը՝ նրանց վարորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG