Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել՝ «չպարզված հանգամանքներում»


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 9:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997 թվականին ծնված Վահան Վահեի Միքայելյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG