Մատչելիության հղումներ

Վարչապետ. Մարտունիի հիվանդանոցում անկախությունից ի վեր որևէ ներդրում չի իրականացվել


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Մարտունիի հիվանդանոցային համալիրը գտնվում է անմխիթար վիճակում, և անկախությունից ի վեր այնտեղ որևէ ներդրում չի իրականացվել, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ, ունեցել հանդիպումներ բազմաթիվ համայնքներում, այցելել Մարտունիի հիվանդանոցային համալիր։

«Մենք եղել ենք նաև Մարտունիի հիվանդանոցային համալիրում, որը գտնվում է անմխիթար վիճակում, և անկախությունից ի վեր այնտեղ որևէ ներդրում չի իրականացվել: Ես հանձնարարել եմ Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության նախարարություններին, մյուս գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություն: Կարծում եմ, որ այնտեղ կան մեծ հնարավորություններ՝ օպտիմալացում իրականացնելու համար: Այդ շենքերի մեծ տարածքները բոլոր առումներով ոչ արդյունավետ են օգտագործվում», - նշել է վարչապետը և հավելել, որ այդ ուղղությամբ շատ լուրջ քննարկում և աշխատանքներ պետք է իրականացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG