Մատչելիության հղումներ

Asparez.am-ի հրապարակման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում


Ցուցարարները Գյումրիի թատերական հրապարակում, արխիվ
Ցուցարարները Գյումրիի թատերական հրապարակում, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում ոստիկանների կողմից առերևույթ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։

«Հուլիսի 30-ին Asparez.am լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետևանքով Գյումրիում կին և անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի և News.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը Գյումրի քաղաքում կատարվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ կայքը, վկայակոչելով քայլերթի մասնակիցներին, նշել է, որ իրավիճակը հրահրել և վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ:

«Վերջիններս սկսել են հայհոյել և վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին: Ընդհարումից հետո ակտիվիստներն արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների», - ասված է հաղորդագրությունում:

«Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման՝ ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են բերման ենթարկել, News.am կայքի լրագրողը և մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել: Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր», - ասված ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG