Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կարևոր է համարում «բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության» ապահովումը


Արման Թաթոյան, արխիվ
Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կարևոր է համարում հուլիսի 17-31-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի «անաչառ և համակողմանի» քննությունը:

«Նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել և քննվում են քրեական գործեր: Այդ կապակցությամբ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այդ գործերով անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ հնարավոր առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում: Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ ապահովվի այդ վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն: Միայն նշված սկզբունքների կիրառմամբ իրականացված վարույթները կարող են ապահովել արդյունավետություն և հանրային վստահություն այդ գործերի նկատմամբ:

Այս առումով, հաշվի առնելով զինված խմբի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ կարևորում ենք այդ գործի քննությունը Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելը՝ անաչառ և համակողմանի քննություն ապահովելու և այդ կապակցությամբ առկա կասկածները փարատելու նկատառումով»,- մասնավորապես, նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG