Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին կայցելի Մոսկվա, կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ


Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

XS
SM
MD
LG