Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Հադրութի շրջան:

Տող գյուղի մոտակայքում Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին: Նա նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ, հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ՝ հետևողականորեն բարձրացնելու և՛ համախառն բերքի, և՛ բերքատվության ցուցանիշները:

Նույն օրը Լեռնային Ղարաբաղի նախագահն այցելել է «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված «Հայրենիք» երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ և զրուցել տարբեր թեմաների շուրջ:

Բակո Սահակյանին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG