Մատչելիության հղումներ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 1-ից լոլիկի մթերումներ է իրականացնում «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը: Օգոստոսի 4-ից մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ»-ը՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: Օգոստոսի 14-ից լոլիկի մթերումները կմեկնարկեն «ՄԱՊ» ընկերությունում:

XS
SM
MD
LG