Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը դեմ է երկրում փախստականներ բնակեցնելուն


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է երկրի տարածքում փախստականներ վերաբնակեցնելուն, քանի որ «նրանք ահաբեկչական վտանգ են ներկայացնում»:

«Նախագահը դեմ է հանդես գալիս չեխական տարածքում ցանկացած պայմանով փախստականներ ընդունելուն: Մեր երկիրը չի ցանկանում դիմել ռիսկի, որն ահաբեկչական սպառնալիք է պարունակում, ինչը տեղի ունեցավ Ֆրանսիայում և Գերմանիայում»,- նախագահ Զեմանի խոսքերն է փոխանցում խոսնակը՝ Իրժի Օվչաչեկը:

Միլոշ Զեմանը, իր խոսնակի խոսքերով, հասնելու է երկրում փախստականներին ապաստան տրամադրելու կառավարության որոշման վերանայմանը և հանրապետությունում փախստականների թվի սահմանափակմանը:

Պրահան, նախագահի խոսքերով, չի կարող ընդունել 2691 փախստականի, ինչի շուրջ պայմանավորվել են ԵՄ անդամ երկրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG