Մատչելիության հղումներ

Մարտական և զորահավաքային պատրաստականության պլանների ճշտումներ ՀՀ ՊՆ-ում


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-3-ը Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև մարտական և զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու և ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ կանցկացվեն նաև կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG