Մատչելիության հղումներ

Քնեսեթի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Իսրայելի Քնեսեթի շենքը Երուսաղեմում
Իսրայելի Քնեսեթի շենքը Երուսաղեմում

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կրթության և սպորտի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը:

Ինչպես Ֆեյսբուքում գրել է Բաղդասարյանը, երկուշաբթի օրը հանձնաժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում: Նա հիշեցրել է, որ հուլիսի 5-ին Քնեսեթի լիագումար նիստում քննարկելուց հետո էր որոշվել հարցը ուղարկել տվյալ հանձնաժողով՝ հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:

Երեկ կայացած քննարկումից հետո կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակոբ Մարգին հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել Քնեսեթին և Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնին, Իսրայելի կառավարությանը: Հանձնաժողովի ատենապետը հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Քնեսեթի լիագումար նիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG