Մատչելիության հղումներ

Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ են խոցել, 5 մարդ զոհվել է


Սիրիա - Խոցված ռուսական ուղղաթիռի բեկորները, 1-ը օգոստոսի, 2016թ․
Սիրիա - Խոցված ռուսական ուղղաթիռի բեկորները, 1-ը օգոստոսի, 2016թ․

Այսօր Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է խոցվել, դրանում եղած բոլոր հինգ զինվորականները ենթադրաբար զոհվել են, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ նախարարության՝ ուղղաթիռը վայր են գցել Իդլիբ նահանգում, Հալեպում մարդասիրական օգնություն հանձնելուց հետո: Մի-8-ում անձնակազմի երեք անդամներն էին և Սիրիայում Ռուսական հաշտեցման կենտրոնից երկու սպաներ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վկայակոչելով ռազմական գերատեսչության հաղորդումը, հայտարարել է, որ որքանով իրենք են տեղյակ՝ հինգ զինվորականները «մահացել են հերոսաբար, քանի որ փորձել են հեռացնել ուղղաթիռը՝ գետնի վրա զոհերի քանակը նվազագույնի հասցնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG