Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստով քրգործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ


ՊՊԾ գնդի գրավված շենքը, Երևան, 30-ը հուլիսի, 2016թ․

ՊՊԾ գնդի գրավված շենքը, Երևան, 30-ը հուլիսի, 2016թ․

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Հայաստանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հուլիսի 17-ին ԱԱԾ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:

Այսօր ԱԱԾ քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG