Մատչելիության հղումներ

Դատախազություն. Սարի թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում ներքաշելու վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նյութեր նախապատրաստելու և դեպքերի մասնակից կողմերի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ այդ դեպքերի վերաբերյալ նյութերը օմբուդսմենն ուղարկել էր դատախազություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG