Մատչելիության հղումներ

Reuters. ԻՊ-ը տեսանյութում սպառնում է Ռուսաստանին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

«Իսլամական պետություն»-ը (ԻՊ) ինը րոպեանոց տեսանյութ է տարածել, որում սպառնում է Ռուսաստանին։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, տեսանյութում ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը նախ դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Լսի՛ր, Պուտի՛ն, մենք կգանք Ռուսաստան և ձեր տան մեջ ձեզ կսպանենք», ապա կոչ անում իր «եղբայրներին»՝ ջիհադ հայտարարել Ռուսաստանին. - «Եղբայրնե՛ր, ջիհա՛դ հայտարարեք ու սպանե՛ք նրանց»։

Reuters-ը նշում է, որ անկախ աղբյուրների միջոցով հնարավոր չի եղել ճշտել տեսանյութի հավաստիությունը, սակայն հստակ է, որ տեսագրությունը տարածվել է Telegram-ի միջոցով, որով զինյալները հաղորդագրություններ են փոխանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG