Մատչելիության հղումներ

logo-print

Դիտորդական խումբը հանդիպել է Մարտիրոսյանին, Սանասարյանին և Ղուկասյանին


Արմեն Մարտիրոսյանը

Արմեն Մարտիրոսյանը

Դիտորդական խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Դիտորդական խումբը այսօր՝ 31.07.2016թ-ին առավոտից սկսեց իր մոնիթորինգային աշխատանքները հենց Երևանի ՁՊՎ-ից : Վեջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեց խոչընդոտի, որով Դիտորդական խմբին մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը փակ պահվող գոտուց թույլ չտվեցին առաջ շարժվել:

Նշենք, որ եթե Դիտորդական խմբին միայն այսօր թույլ չեն տվել ՁՊՎ-ին մոտենալ և մուտք գործել, արդեն երկու օր է այնտեղ պահվող ձերբակալվածների հարազատները չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից՝ հանձնուք փոխանցել ձերբակալվածներին, տեսակցել նրանց հետ: Նշված դեպքից հետո Դիտորդական խումբը այցելել է Երևան քաղաքի գրեթե բոլոր մոտ գտնվող ՁՊՎ-ներ և հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ: Դիտորդական խմբի միջամտությամբ լուծվել է ինչպես տեսակցության, հանձնուքի, այնպես էլ անհրաժեշտ բուժօգնության մի քանի հարցեր:

Այսպիսով Դիտորդական խումբը տվյալ հայտարարությամբ միաժամանակ դիմում է ՀՀ ոստիկանությանը խնդրելով մեկնաբանել՝ Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը ինչի՞ հետ է պայմանավորված, եթե պաշտոնապես որևէ սահմանափակումների և գործողությունների վերաբերյալ չկա հայտարարություն:

Անկախ առաջին հարցի պատասխանից, Դիտորդական խումբը հիմք ընդունելով՝ Երևան քաղաքի ՁՊՎ մոտենալու, մուտք գործելու ստեղծված խոչընդոտները, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել տվյալ ՁՊՎ-ի գործունեությունը և այնտեղ պահվող ձերբակալվածներին անհապաղ տեղափոխել մարզային գործող ՁՊՎ-ներ և պահել այնտեղ»:

Դիտորդները նաև տեղեկացնում են, որ խումբը այցելություն կատարելով Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը:

«Նշենք, որ հուլիսի 30-ին Դիտորդական խումբը մեծ դժվարությամբ է մուտք գործել Երևանի ՁՊՎ, որովհետև մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը ոստիկանները ամբողջությամբ շրջապատել և փակել են նշված հատվածը երկու գծով, որը մեծ խոչընդոտ էր հանդիսանում նաև ձերբակալվածների հարազատների համար նրանց հանձնուք փոխանցելու կամ տեսակցելու գործընթացին:

Ինչ վերաբերվում է նշված օրը հանդիպած ձերբակալվածների մարմնական վնասվածքներին դրանք շատ ավելի քիչ էին քան նախորդ ձերբակալությունների ժամանակ:

Ամենածանր ու շատ մարմնական վնասվածքները առկա էին Անդրեաս Ղուկասյանի մոտ, ում Դիտորդական խմբի կողմից առաջարկվեց շտապ շտապօգնություն հրավիրել և բուժօգնություն ցուցաբերվի, նա հրաժարվեց և պահանջում էր իր անձնական բժշկին: Դիտորդական խումբն էլ միջամտեց, որպեսզի լուծվի Անդրեաս Ղուկասյանի անձնական բժշկի ներկայությունը նրան հետազոտելու համար:

Ի հավելում մամուլում տարածված այն լուրերին որ արդեն 30 ժամից ավելի է, ինչ Արմեն Մարտիրոսյանից չկա ոչ մի տեղեկություն, նշենք, որ Դիտորդական խումբը շատ երկար ժամանակով հանդիպել է Արմեն Մարտիրոսյանին և նրա մոտ ամեն ինչ եղել է նորմալ, որևէ գանգատ տվյալ պահին ՁՊՎ-ից և ՁՊՎ-ի վարչակազմից չի ունեցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG