Մատչելիության հղումներ

Հանրահավաքում հայտարարվեց «Սասնա ծռերի» մի մասի հանձնվելու մասին


Տիգրան Խզմալյան
Տիգրան Խզմալյան

Ավետիսյանի ձևակերպմամբ, որոշել են չգնալ արյունահեղության և պայքարը շարունակել «ռազմագերու կարգավիճակով»:

«Որոշ տվյալներով տղաներից գոնե մի մասը ինչ-որ պայմաններով հանձնվել է, բայց սա ստուգված տվյալ չէ, այնպես որ ոչ մի գնահատական դեռևս տալ չի կարելի: Ավելին՝ դեռևս չընդունենք սա որպես ճշմարտություն», - քիչ առաջ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում հայտարարեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով ներկայացավ որպես «Սասնա ծռերի» ապստամբներին աջակից համակարգող խորհրդի ազատության մեջ մնացած անդամներից մեկը:

«Մենք տարբեր տեղեկություններ ենք ստանում, և քանի որ աղբյուրները անհայտ են, ես չեմ կարող իմ վրա պատասխանատվություն վերցնել հայտնելու դրանց ճիշտ կամ սուտ լինելը», - նշեց նա:

Րոպեներ առաջ «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջում հայտարարություն հրապարակվեց, որում, մասնավորապես, ասվում է՝ «Սասնա Ծռերը դարձան ռազմագերի, սակայն պայքարը չի ավարտվել: Չընկճվեք և չարտագաղթեք: Պայքարը պետք է շարունակվի»:

Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը հայտնել էր, որ իրենց զանգահարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը և հայտարարել, որ որոշել են չգնալ արյունահեղության և պայքարը շարունակել «ռազմագերու կարգավիճակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG