Մատչելիության հղումներ

Պարեկապահակային գնդի տարածքի գրավումից ի վեր սկիզբ առած հանրահավաքները, ցույցերն ու երթերը համակարգող խորհուրդը դադարեցնում է իր աշխատանքը: Այս մասին հայտնում է Համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին՝ ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը»:

Ուստի համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից «Սասնա ծռեր»-ի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը»:

«Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցող անձանց, այդ թվում նաև պատգամավորների ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել «Սասնա ծռեր»-ին միայնակ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան Պետության վերակերտման պայքարին», - գրել է Ալբերտ Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG