Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը Հայաստանի իշխանությանը կոչ է անում նվազեցնել լարվածությունը


Սերժ Թանկյանը Երևանում համերգի ժամանակ, արխիվ
Սերժ Թանկյանը Երևանում համերգի ժամանակ, արխիվ

Հանրահայտ “Systrem of a Down” ռոք խմբի մենակատար, երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանական գնդի գրավման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Չավարտվող համակարգային կոռուպցիան՝ ներառյալ ենթադրյալ կոռուպցիան ԼՂ պաշտպանական ուժերի ոչ պատշաճ զինման շուրջ, դատական անհավասարությունը, ոստիկանական բռնությունները, կեղծված ընտրությունները, օտարերկրյա միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասը և որպես հետևանք բնակչության նվազումը առաջացրել է ժողովրդի վրդովմունքը Սերժ Սարգսյանի կառավարության դեմ», - գրել է Թանկյանը:

Նա կոչ է արել Հայաստանի իշխանությանը անհապաղ նվազեցնել լարվածությունը՝ խելամիտ զիջումների գնալով և հասկանալ, որ այս ամենը պայմանավորված է ոչ թե սովորական պատանդառությամբ, այլ իրենց անհավասարակշիռ կառավարման մարմնավորումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG