Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ում «էական բարելավում» է արձանագրել


Արման Թաթոյան, արխիվ

Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով նրա տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

«Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա է էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերանորոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով:

Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ: Առանձնազրույցների ընթացքում Ա. Մանուկյանը, Հ. Հովհաննիսյանը և Ա. Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG