Մատչելիության հղումներ

Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է


Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքիգրավման կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քաղաքացիների անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ վերը նշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել և հավաքն անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել, ինչպես նաև նկատի ունենալով, որ առկա է մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող իրական վտանգ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի նշված հատվածներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է», - ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG