Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրեց Սարի թաղում հավաքված ցուցարարների դեմ


Քիչ առաջ ոստիկանները անակնկալ կերպով հատուկ միջոցներ գործադրեցին Սարի թաղում հավաքված ցուցարարների դեմ: Ցուցարարներն այստեղ էին եկել Ազատության հրապարակում ավելի վաղ կայացած հանրահավաքից հետո: Նրանք հայտարարել էին, որ երթով գնում են Խորենացի փողոց, սակայն անսպասելիորեն Նար-Դոս փողոցում շեղվեցին երթուղուց և շարժվեցին Սարի թաղի ուղղությամբ:

Մինչ այդ՝ ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են տեղի ունենում։

Նշենք, որ ցուցարարները հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու հուլիսի 17-ից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին և պահանջում են կանխել արյունահեղությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG