Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ոստիկանները 3 մարդ են կալանավորել կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման գործով


Ֆրանսիական Ռուան քաղաքի կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման գործով ոստիկանները երեք մարդ են կալանավորել:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կալանավորվածներից մեկը ծնունդով Սիրիայից է և ավելի վաղ Ֆրանսիայից ապաստան էր խնդրել։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է մեկ հոգևորական, ևս երկու հոգի վնասվածքներ են ստացել:

Հարձակումն իրականացնողները սպանվել են ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում:

XS
SM
MD
LG