Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակման իրավունքից


Ադրբեջանական իշխանությունների քարոզչական ամենահայտնի խոսափողը համարվող ANS հեռուստաընկերությունը Բաքվի վերաքննիչ դատարանի այսօր կայացրած վճռով զրկվեց հեռարձակման իրավունքից:

Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցն է, որը հեռուստաընկերությունը պատրաստվում էր եթեր հեռարձակել:

1991-ից գործող և իրեն հետխորհրդային տարածքում առաջին անկախ ու մասնավոր հեռուստաընկերություն համարող ANS-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «ահաբեկչության քարոզչության» հոդվածով: Գործը քննում է Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը, որտեղից ժամանակին ANS-ի թղթակիցները ուղիղ միացումներով փառաբանում էին երկրի արդարադատությունը՝ Ալիևի ընդդիմախոսներին ճաղերի ետևում պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG