Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ պատրաստ է ժամանակավորապես արգելել մզկիթների արտասահմանյան ֆինանսավորումը, այդ երկրում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո:

Le Monde թերթի հետ զրույցում ֆրանսիական կառավարության ղեկավարը ընդգծել է Իսլամի հետ նոր հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը, մասնավորապես, Վալսի կարծիքով, իմամներին պետք է պատրաստել Ֆրանսիայում, ոչ թե այլ երկրներում:

Նա նաև խոստովանել է, որ Նորմանդիայում եկեղեցու վրա հարձակում իրականացրած անձին ժամանակին դատարանից ազատ են արձակել․ 19-ամյա Ադել Քերմիշին ահաբեկչության մեղադրանք էր ներկայացված:

Հարձակմանը մասնակցած երկրորդ անձը՝ 19-ամյա ֆրանսիայի քաղաքացի Ադել-Մալիկ Նաբիլ Պետաժին է: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լրատվական գործակալությունը հրապարակել էր տեսագրություն, որում նա մահմեդականներին կոչ էր անում ավերել Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG